«Գումի» շուկայից 1 տոննա միս է առգրավվել
13:29 - 13 դեկտեմբերի, 2024

«Գումի» շուկայից 1 տոննա միս է առգրավվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների հետ միասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, առգրավել են «Գումի» շուկայում վաճառվող ոչ սպանդանոցային միսը։

Առգրավան ընթացքում քաշքշուկ է սկսվել, ինչից հետո միջադեպի մասնակից 7 անձ ձերբակալվել է՝ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով, հայտնում են ոստիկանությունից։

Մսավաճառները համամիտ չեն այս որոշման հետ, բողոքում են, որ սպանդանոցների քանակի խնդիր կա, նախևառաջ պետք է այդ հարցը լուծել։

2023-ի դեկտեմբերի 6-ից ուժի մեջ մտավ սպանդանոցային մսի վաճառքի նոր կարգավորումը, որով արգելվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի իրացումը։

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ այսօր շուկայից մեկ տոննա միս է առգրավվել, որը ենթակա է ոչնչացման։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել