aliq.ge: Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում ընդդիմության ցույցը վերսկսվել է: Քաղաքացիները հավաքվում են խորհրդարանի դիմաց: Ցույերի 16-րդ օրն է:
Հանրահավաքի մասնակիցներն ամբողջությամբ փակել են Ռուսթավելի պողոտան, ինչի պատճառով երթևեկությունը սահմանափակված է։
Միաժամանակ քաղաքի տարբեր վայրերում բողոքի ցույցեր են անցկացնում հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներ, նրանք վերջում կհավաքվեն Ռուսթավելիի պողոտայում։
Դեպի Ռուսթավելիի պողոտա են շարժվում տեղեկատվական (IT), HR, թրեյներների, ֆինանսական ոլորտի, մարքեթոլոգների, PR-ի և ստեղծարար արդյունաբերության ներկայացուցիչների խումբը: Ցույցի մասնակիցները վանկարկում են՝ «Վրաստա՛ն», «Գործադո՛ւլ», ծածանում են Վրաստանի և Եվրամիության դրոշները։
Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգում չի ներառի մինչև 2028 թվականը։
comment.count (0)