azatutyun.am: Վրաստանի խորհրդարանն օրենքի փոփոխությամբ արգելեց բողոքի ակցիաների ընթացքում դիմակ կրելը, պիրոտեխնիկա և լազերային ցուցիչներ կիրառելը։
Պիրոտեխնիկայի կիրառման համար ֆիզիկական անձանց դեպքում սահմանվել է 1800 դոլարին համարժեք տուգանք, իսկ կազմակերպությունների համար՝ 5400 դոլարի։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը չի ճանաչում նորընտիր խորհրդարանի լեգիտիմությունը, ենթադրվում է, որ չի ստորագրի «Վրացական երազանքի» քվեներով ընդունված օրենքի փոփոխությունը։ Ավելի քան երկու շաբաթ է՝ Թբիլիսիում և երկրի այլ քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունների ժամանակավոր կասեցման կառավարության որոշման։
comment.count (0)