shantnews.am: Վրաստանի խորհրդարանում մեկնարկել են Վրաստանի վեցերորդ նախագահի ընտրությունները։ Քվեարկությունը հեռարձակում է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը։
Առաջին անգամ նախագահն ընտրվում է ոչ թե ուղիղ ժողովրդական քվեարկությամբ, այլ 300 ընտրողներից բաղկացած ժողովով։ Այն բաղկացած է Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներից, Աջարիայի Գերագույն խորհրդի 21 պատգամավորներից, Աբխազիայի Գերագույն խորհրդի 20 ներկայացուցիչներից և երկրի տարբեր շրջանների շրջանային սակրեբուլո-մունիցիպալ իշխանությունների 109 պատգամավորներից։
Ընդդիմությունը, որը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքը, չի մասնակցում ընտրություններին․ այն նույնպես չի ներկայացրել նախագահի իր թեկնածուին։
Այսպիսով, Վրաստանի նախագահի պաշտոնի միակ թեկնածուն իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու, նախկին պատգամավոր, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին է։
Միաժամանակ, ընդդիմության ներկայացուցիչները, ինչպես նաև նրանց կողմնակիցները հավաքվել են Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի մոտ՝ բողոքելու երկրի նախագահական ընտրությունների դեմ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)