Լիտվան պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի 17 պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ։
Այս մասին սոցցանցում գրում է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուսիս Բուդրիսը։
«Լիտվան աջակցում է վրաց ժողովրդին և նրա եվրոպական երազանքին։ Էստոնիայի հետ համաձայնեցնելով՝ մենք ընդլայնել ենք պատժամիջոցների ենթարկված վրացի քաղաքական գործիչների ցանկը՝ ներառելով 17 լրացուցիչ անձանց, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Մենք թույլ չենք տա բռնություն և ճնշում խաղաղ ցույցերի մասնակիցների, լրագրողների և ընդդիմության նկատմամբ: Եկել է Եվրամիության մակարդակով համատեղ գործողությունների ժամանակը»,- գրել է Կյաստուսիս Բուդրիսը սոցցանցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էստոնիան էր պատժամիջոցներ սահմանել Վրաստանի 14 պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ։
comment.count (0)