Ֆրանսիայի ԱԳ նախարարը ԵՄ-ին կոչ է արել զարգացնել ՀՀ-ի հետ հարաբերությունները
 |factor.am|
16:00 - 16 դեկտեմբերի, 2024

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ԵՄ-ին կոչ է արել զարգացնել ՀՀ-ի հետ հարաբերությունները |factor.am|

factor.am: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն ժամանելով Բրյուսել ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստին՝ Փարիզի աջակցությունն է հայտնել Հայաստանին։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում, X-ի իր միկրոբլոգում փոխանցում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Կոչ եմ անում Եվրամիությանը զարգացնել իր հարաբերությունները այս երկրի հետ, որին Ֆրանսիան շատ հավատարիմ  է, որպեսզի մենք ևս մեկ անգամ կարողանանք նրան տրամադրել այն ամբողջ աջակցությունը, որն իրավունք ունի նա ակնկալել»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել