Թբիլիսիում ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտան |aliq.ge|
21:08 - 16 դեկտեմբերի, 2024

Թբիլիսիում ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտան |aliq.ge|

aliq.ge: Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի մերձակայքում  ցույցը վերսկսվել է. ցույցերի 19-րդ օրն:

Ցույցին են միացել գրականության ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ գրողներ, խմբագիրներ, հրատարակիչներ, գրքերի դիզայներներ, գրավաճառներ, գրականության հետ առնչվող մարդիկ։

Ռուսթավելիի պողոտայում երթևեկությունը կաթվածահար է: Ցուցարարների պահանջն է՝ նշանակել նոր ընտրություններ և ազատ արձակել բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված քաղաքացիներին։

Նշենք, որ այսօր միացվել են Թբիլիսիի գլխավոր տոնածառի և քաղաքի մնացյալ տոնական լույսերը՝ առանց որևէ միջոցառման։

Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգում չի ներառի մինչև 2028 թվականը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել