Կանադայի փոխվարչապետը հրաժարական է տվել |1lurer.am|
21:47 - 16 դեկտեմբերի, 2024

Կանադայի փոխվարչապետը հրաժարական է տվել |1lurer.am|

1lurer.am: Երկուշաբթի հրաժարական է տվել Կանադայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլենդը: Հրաժարականը ներկայացվել է վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ աճող լարվածության ֆոնին, որը կապված է Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության ժամանակ սպասվող տնտեսական սպառնալիքի հետ:

Ուկրաինական արմատներ ունեցող Ֆրիլենդը հայտնի է իր անզիջում հակառուսական դիրքորոշմամբ։

CTV հեռուստաալիքը կիրակի հայտնել էր, որ Թրյուդոյի կաբինետում վերադասավորումներ են սպասվում դեկտեմբերի 18-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել