ՄԱԿ-ը ներկայացուցիչ է ուղարկել Դամասկոս՝ նոր իշխանությունների հետ մարդասիրական օգնությունը քննարկելու համար
 |shantnews.am|
10:08 - 17 դեկտեմբերի, 2024

ՄԱԿ-ը ներկայացուցիչ է ուղարկել Դամասկոս՝ նոր իշխանությունների հետ մարդասիրական օգնությունը քննարկելու համար |shantnews.am|

shantnews.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հումանիտար հարցերով իր տեղակալ Թոմ Ֆլետչերին ուղարկել է Դամասկոս՝ նոր իշխանությունների հետ Սիրիա մարդասիրական օգնության ընդլայնման վերաբերյալ բանակցությունների համար: Այս մասին լրագրողներին հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակում։

Երկուշաբթի Ֆլետչերը հանդիպել է Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային, որը հայտնի է որպես Աբու Մոհամմեդ ալ-Ջուլանի, և Սիրիայի անցումային կաբինետի ղեկավար Մուհամմեդ ալ-Բաշիրին։

Քննարկվել են Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին հումանիտար օգնության ցուցաբերմանն ուղղված ջանքերի ավելացման հարցեր։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է այս ժամանակահատվածում սիրիական բնակչությանը աջակցություն ապահովելու համար համակարգված գործողությունների կարևորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել