shantnews.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ Ֆրանսուա Բայրուի հետ հանդիպման ժամանակ հաստատել է երկրի նոր կառավարության կազմը, որի առանցքային պաշտոնները պահպանվել են նախորդ կաբինետի անդամների կողմից։ Ցուցակը ընթերցել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսիս Քոլերը։
Այսպես, Ժան-Նոել Բարոն, ով արտգործնախարարություն է եկել 2024 թվականի սեպտեմբերին, կմնա ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնում, իսկ Սեբաստյան Լեկորնուն կշարունակի ղեկավարել երկրի Զինված ուժերի նախարարությունը։ Որոշվել է նաև Բրունո Ռետայոյին թողնել Ներքին գործերի նախարար։
comment.count (0)