Եկամտային հարկի վերադարձի դիմումները քաղաքացիները հաջորդ տարի կարող են ներկայացնել հունվարի 15-ից
16:00 - 24 դեկտեմբերի, 2024

Եկամտային հարկի վերադարձի դիմումները քաղաքացիները հաջորդ տարի կարող են ներկայացնել հունվարի 15-ից

Հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական հաշվի քարտի համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը հասանելի չի լինի Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը։ 

Եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին այս մասին հիշեցնում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից: 

Այդ ժամանակահատվածում ֆիզիկական անձինք չեն կարող ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները։

Միաժամանակ, Կոմիտեն հիշեցնում է, որ անձնական հաշվի քարտի նոր համակարգի ներդրման ընթացքում ժամանակավորապես հասանելի չեն լինի նաև ՊԵԿ տեղեկատվական որոշ համակարգեր։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել