Նոր Տարուց առաջ Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության
23:10 - 24 դեկտեմբերի, 2024

Նոր Տարուց առաջ Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության

Նոր Տարուց առաջ Երեւանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երեւանցինրին ու անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց․ ավագանու ՔՊ-ական թեւն այսօր հաստատեց աղբահանության վճարի փաստացի ավելացման եւ, ի հեճուկս դատարանի վճռի, «կարմիր գծերի» թանկացումը վերահաստատող որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«ՔՊ-ն կրկին ցույց է տալիս, որ հանրային կառավարման միայն մեկ ձեւ գիտի՝ ավելի ու ավելի մեծացնել քաղաքացիներից գանձվող գումարներն ու դրանով տնտեսական կայունության ու զարգացման պատրանք ստեղծել։ Այս վերջին թանկացումները, տրանսպորտի թանկացման նրանց փորձերը, երկրով մեկ գույքահարկի, շահութահարկի ու այլ հարկերի ու տուրքերի ավելացումը միայն մեկ անուն ունի՝ սա պետական մակարդակի թալան է։

 

Արձանագրենք նաեւ, որ ՔՊ կուսակցությունն այս թանկացումներն իրականացնում է իր հավատարիմ դաշնակիցների՝ «Հանրապետություն» կուսակցության լիդերներ Արամ Զ. Սարգսյանի ու Արտակ Զեյնալյանի, ինչպես նաեւ «Հանրային ձայն» խմբակցության մնացորդների օգնությամբ: 

Թարմացում. շրջհարկի փոխարեն շփոթմամբ շահութահարկ ենք գրել, սիրելի հայրենակիցներ։ Բայց դրանից, ցավոք, պետական թալանի մասշտաբն ու բնույթը չի փոխվում», ֆեյսբուքյան էջում գրում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել