2024-12-25-94328eea-58f0-483e-9581-03eb8a4a54c3.jpg

Բաքվից Գրոզնի մեկնող ինքնաթիռն ընկել է Ակտաու քաղաքում

Դեկտեմբերի 25-ին ադրբեջանական ավիաուղիներին (AZAL) պատկանող ինքնաթիռը վթարի է ենթարկվել ղազախական Ակտաու քաղաքի օդանավակայանի մերձակայքում։

Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող քաղաքացիական օդանավում եղել է 72 մարդ՝ 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։

Ղազախստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ նախնական տվյալներով 6 անձ փրկվել է։

Ըստ նախնական վարկածների՝ քաղաքացիական ինքնաթիռը վթարվել է թռչունների երամին բախվելու հետևանքով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն