Սիրիայի քրդական ուժերը հրաժարվել են զինաթափվել |1lurer.am|
12:31 - 25 դեկտեմբերի, 2024

Սիրիայի քրդական ուժերը հրաժարվել են զինաթափվել |1lurer.am|

1lurer.am: Զինաթափումից հրաժարվել են Սիրիայի հյուսիս-արևելքը վերահսկող քուրդ զինյալները: Քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը» (SDF) հակահարձակում են սկսել Թուրքիայի աջակցությամբ գործող «Սիրիայի ազգային բանակի» (SNA) դեմ՝ Թուրքիայի սահմանի մոտ գտնվող տարածքները հետ գրավելու համար։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ սիրիական ընդդիմադիր խմբավորումները, որոնք մասնակցել են Բաշար Ասադի տապալմանը, համաձայնել են անցնել երկրի պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո: Այդ մասին հայտարարել է երկրի դե ֆակտո նոր առաջնորդ Ահմեդ ալ Շարաան՝ իսլամիստական ​​«Հայաթ Թահրիր ալ Շամ» շարժման ղեկավարը:

Անցյալ շաբաթ Սիրիայի ժամանակավոր կառավարության վարչապետ Մուհամմեդ Բաշիրը հայտարարել էր, որ Սիրիայի զինված ուժերը բարեփոխվելու են՝ օգտագործելով ընդդիմության մարտիկներին ու բանակի սպաներին, որոնք ավելի վաղ լքել էին սիրիական զորքերը:

Պաշտպանության նախարար է նշանակվել Մուրհաֆա Աբու Քասրան՝​​ «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ի բարձրաստիճան ներկայացուցիչը, որի մարտիկները գլխավորում էին ապստամբների հարձակումը մայրաքաղաք Դամասկոսի վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել