Վրաստանում նոր նախագահի երդմնակալության արարողությունն է. Զուրաբիշվիլին հայտարարեց՝ կհեռանա
 |azatutyun.am|
11:43 - 29 դեկտեմբերի, 2024

Վրաստանում նոր նախագահի երդմնակալության արարողությունն է. Զուրաբիշվիլին հայտարարեց՝ կհեռանա |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի խորհրդարանում սկսվել է նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը, ում լեգիտիմությունը չեն ճանաչում երկրի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը։

Սալոմե Զուրաբիշվիլին իր հերթին քիչ առաջ հաստատել է, որ կլքի նախագահական նստավայրը։

Նա ելույթ է ունեցել Օրբելիանիի նախագահական նստավայրի առջև, որտեղ քաղաքացիներ են հավաքվել։

Զուրաբիշվիլին, որ այստեղ է գիշերել, ավելի վաղ մի քանի անգամ հայտարարել էր, որ չի հեռանալու։ Ընդդիմադիր կուսակցությունները շեշտել են, որ կշարունակեն նրան համարել օրինական նախագահ նույնիսկ Կավելաշվիլիի երդմնակալությունից հետո։ Իսկ իշխող «Վրացական երազանքը» բանտով էր սպառնացել Զուրաբիշվիլիին։

Սահմանադրության համաձայն՝ գործող նախագահի լիազորությունները դադարեցվում են պետության նոր ղեկավարի երդմնակալությունից հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել