Բայդենը հունվարի 9-ը ԱՄՆ-ում սգո օր է հայտարարել |shantnews.am|
12:04 - 30 դեկտեմբերի, 2024

Բայդենը հունվարի 9-ը ԱՄՆ-ում սգո օր է հայտարարել |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2025 թվականի հունվարի 9-ը հայտարարել է ազգային սգո օր՝ կապված նախկին նախագահ Ջիմի Քարթերի մահվան հետ, ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Ես 2025 թվականի հունվարի 9-ը հայտարարում եմ ազգային սգո օր ամբողջ Միացյալ Նահանգներում»,- ասված է հայտարարության մեջ։

Նա նաև որոշել է 30 օրով խոնարհել ԱՄՆ բոլոր դրոշները երկրի ներսում և դրսում գտնվող կառավարական շենքերում, ներառյալ ռազմական բազաները և դիվանագիտական ​​ներկայացուցչությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել