Լեհաստանը, Ֆրանսիան և Գերմանիան մտադիր են վերացնել վրացի պաշտոնյաների համար առանց վիզայի ռեժիմը  |shantnews.am|
21:06 - 31 դեկտեմբերի, 2024

Լեհաստանը, Ֆրանսիան և Գերմանիան մտադիր են վերացնել վրացի պաշտոնյաների համար առանց վիզայի ռեժիմը |shantnews.am|

shantnews.am: Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը՝ ԵՄ որոշման համաձայն, մտադիր են Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի մուտքի արգելք սահմանել։ Այս մասին հաղորդվում է Վայմարյան եռանկյունու (Ֆրանսիա, Գերմանիա, Լեհաստան) ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ։

«Այդ կապակցությամբ մենք ուժի մեջ կդրենք Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրեր ունեցողների համար առանց վիզայի ռեժիմը վերացնելու ԵՄ որոշումը»,- ասված է Լեհաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության տեքստում։

Բացի այդ, Վայմարի եռանկյունու արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները նախատեսում են դիտարկել վրացական իշխանությունների դեմ այլ միջոցներ կիրառելու թե՛ ԵՄ մակարդակով, թե՛ այդ երկրներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել