Եվրամիության խորհրդի վեցամսյա նախագահությունը Հունգարիայից անցավ Լեհաստանին
 |azatutyun.am|
18:52 - 01 հունվարի, 2025

Եվրամիության խորհրդի վեցամսյա նախագահությունը Հունգարիայից անցավ Լեհաստանին |azatutyun.am|

azatutyun.am: 2025 թվականի հունվարի 1-ին Եվրամիության խորհրդի վեցամսյա նախագահությունը Հունգարիայից անցավ Լեհաստանին։

Պաշտոնական Վարշավան նախագահության կարգախոս է հռչակել՝ «Անվտանգություն, Եվրոպա», այս մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության Եվրոպական միության հարցերով նախարար Ադամ Շլապկան։

Լեհ պաշտոնյայի խոսքով՝ Վարշավան մտադիր է կենտրոնանալ անվտանգության յոթ ասպեկտների վրա՝ արտաքին, ներքին, տեղեկատվական, տնտեսական, էներգետիկ, պարենային և առողջապահական անվտանգություն:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը բազմիցս հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի սեփական անվտանգության ապահովման համար։

«Մենք պետք է պահպանենք հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, բայց Եվրոպան պետք է դառնա անկախ, պետք է ոտքի կանգնի։ Ռուսաստանի հետ հարաբերություններում վախի և անորոշության դարաշրջանը պետք է ավարտվի», - հայտարարում էր Տուսկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել