Հունգարիան զրկվեց Եվրամիության մոտ 1 միլիարդ եվրոյի ֆինանսական հատկացումից
 |azatutyun.am|
22:03 - 01 հունվարի, 2025

Հունգարիան զրկվեց Եվրամիության մոտ 1 միլիարդ եվրոյի ֆինանսական հատկացումից |azatutyun.am|

azatutyun.am: Հունգարիան զրկվեց Եվրամիության մոտ 1 միլիարդ եվրոյի ֆինանսական հատկացումից՝ կոռուպցիոն կասկածների պատճառով։ Սա առաջին դեպքն է, երբ պաշտոնական Բրյուսելը նման պատժամիջոց է կիրառում դաշինքի անդամ երկրի նկատմամբ։ Բուդապեշտը դեռևս չի մեկնաբանել ֆինանսավորման սահմանափակումները։

Գումարը ավելի մեծ՝ 19 միլիարդ եվրո արժողությամբ փաթեթի մաս է կազմում։ Եվրամիության ղեկավարությունը սկսեց արգելափակել այդ միջոցների հատկացումը Հունգարիային մեղադրելով պետական գնումների կանոնները խախտելու, վերահսկողության և թափանցիկության բացակայության համար: Բուդապեշտի կողմից իրականացված մի շարք բարեփոխումների շնորհիվ միջոցների մի մասը հասանելի դարձան, սակայն վերջին տրանշի տրամադրման վերջնաժամկետը լրացավ դեկտեմբերի 31-ին։

Ամիսներ առաջ հրապարակված զեկույցում Եվրահանձնաժողովը պնդել է, որ Հունգարիան չի համապատասխանում ԵՄ ժողովրդավարական չափանիշներին, մասնավորապես՝ քաղաքական ֆինանսների, շահերի բախման և ԶԼՄ-ների անկախության հարցերում:

Վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ այդ գումարներն «իրենցն են»՝ խոստանալով պայքարել ֆինանսական փաթեթը ստանալու համար։

«Նրանք պարբերաբար փորձում են տարատեսակ միջոցներով և մեթոդներով հունգարացիներից խլել փողերը»,- անցած ամիս հայտարարում էր Օրբանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել