Այսօրվանից հանրային տրանսպորտում մետաղադրամով վճարել այլևս հնարավոր չէ
10:02 - 03 հունվարի, 2025

Այսօրվանից հանրային տրանսպորտում մետաղադրամով վճարել այլևս հնարավոր չէ

Հանրային տրանսպորտում մետաղադրամով վճարել այլևս հնարավոր չէ. սարքերը հունվարի 1-ից կապարակնքված են: 

Հնարավոր է վճարել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով:

Հիշեցնենք, որ, ինչպես հայտնել են Երևանի քաղաքապետարանից մինչև փետրվարի 1-ը մեկ երթևեկության արժեքը կմնա 100 դրամ։ Մինչև 2025թ. փետրվարի 1-ը տրոլեյբուսներից օգտվելու ժամանակ ուղետոմսի 50 դրամ արժեքը և մետրոյից օգտվելու ժամանակ ուղետոմսի 100 դրամ արժեքը ևս կշարունակեն գործել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել