Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների հետ
15:21 - 04 հունվարի, 2025

Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների հետ

Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների, մասնավորապես՝ ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութության հետ, որը նա չի ընդունում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

«Նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո, այս փուլում չենք կարող ավել մանրամսներ հաղորդել, սակայն կրկնում ենք` Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և նույն հանգամանքների վերաբերյալ քանիցս տվել է սպառիչ և հանգամանալից նախաքննական ցուցմունքներ ու որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը:

Կալանքի վերաբերյալ միջնորդության նիստի ժամի և վայրի մասին կհաղորդենք իմանալուն պես: Խնդրում ենք այս փուլում բավարարվել պաշտպանական խմբի հայտարարություններով, որոնք պարբերաբար կլրացվեն ըստ անհրաժեշտության», - նշված է գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել