Ֆիդանն ու Սիբիհան քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում
 |1lurer.am|
19:58 - 04 հունվարի, 2025

Ֆիդանն ու Սիբիհան քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում |1lurer.am|

1lurer.am: Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները:

Հաքան Ֆիդանն ու Անդրիյ Սիբիհան քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Սև ծովում անվտանգության խնդիրները:

Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում տարածաշրջանային կայունությանը, մասնավորապես՝ Սիրիայում տիրող իրավիճակին:

Սիբիհան հայտնել է, որ Ֆիդանի հետ պայմանավորվել են համակարգված աշխատել՝ է՛լ ավելի ամրապնդելու երկու երկրների ռազմավարական գործընկերությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել