Գերմանիայում երեք խոշոր օդանավակայանում եղանակային պայմանների պատճառով որոշ չվերթներ չեղարկվել են |armenpress.am|
15:45 - 05 հունվարի, 2025

Գերմանիայում երեք խոշոր օդանավակայանում եղանակային պայմանների պատճառով որոշ չվերթներ չեղարկվել են |armenpress.am|

armenpress.am: Ձյունն ու մերկասառույցն ազդել են Գերմանիայի երեք խոշորագույն օդանավակայանում թռիչքների վրա. որոշ չվերթներ չեղարկվել են: Այս մասին փոխանցում է Deutsche Welle-ն:

«Ելնելով կանխատեսվող եղանակային պայմաններից՝ հունվարի 5-ին սպասվում են թռիչքների սահմանափակումներ և չեղարկում»,-ասվում է Մյունխենի օդանավակայանի կայքում։

Ֆրանկֆուրտի օդանավակայանը նախազգուշացրել է նմանատիպ խափանումների և չեղարկումների մասին առավոտյան ժամերին և ճանապարհորդներին խորհուրդ է տվել ստուգել իրենց թռիչքների կարգավիճակը՝ նախքան օդանավակայան մեկնելը:

Ֆրանկֆուրտում ստիպված են եղել չեղարկել տարբեր չվերթներ, այդ թվում՝ դեպի Փարիզ, Վենետիկ և Պրահա։

«Կիրակի օրը նախատեսված 1090 թռիչքից և վայրէջքից 120-ը չեղարկվել է»-, գերմանական DPA գործակալությանը հայտնել է «Fraport» օդանավակայանի ներկայացուցիչը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել