Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է
17:06 - 05 հունվարի, 2025

Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհի շիջման աշխատանքներին ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:32-ին: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին, ժամը  08։00-ի սահմաններում ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։ 

ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք։ 

Ժամը 14:55-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 137 հրշեջ-փրկարար։

Դեպքի վայրում են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանն ու փ/ծ փոխգնդապետ Արթուր Վարդանյանը։

Նախնական տվյալներով՝ այրվում է խոտածածկույթ, մացառուտ, թափուկներ և չորացած ծառեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել