Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ, Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Աշոցքում, Չարենցավանում, Վարդենիսում և «Մեղրու սար» հատվածում ձյուն է տեղում, ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր։
Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է, ինչը զգալիորեն նվազեցնում է տեսանելիությունը։
ՆԳՆ-ն հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
comment.count (0)