Տիրան Խաչատրյանի կողմից անփույթ վերաբերմունք չի եղել. փաստաբանը՝ մեղադրանքի մասին
 |azatutyun.am|
16:45 - 06 հունվարի, 2025

Տիրան Խաչատրյանի կողմից անփույթ վերաբերմունք չի եղել. փաստաբանը՝ մեղադրանքի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Շուրջ 5 տարվա քննությունից հետո իրավապահները եզրակացրել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Ազգային հերոսի կոչմանն արժանացած գեներալ Տիրան Խաչատրյանը ձախողել է իրեն վստահված բնագծի պաշտպանությունը: Ըստ Քննչական կոմիտեի՝ բարձրաստիճան զինվորականն իրեն վերապահված առաջադրանքը տապալել է 20 թվականի հոկտեմբերի 7-ից 17-ն ընկած ժամանակահատվածում։

Վարչապետ Փաշինյանն, ի դեպ, հոկտեմբերի 20-ին, այսինքն՝ դրանից ընդամենը մի քանի օր անց է որոշել՝ Տիրան Խաչատրյանին պետք է Ազգային հերոսի կոչում շնորհել:

«Անհասկանալի է։ Այդ գործողություններից հետո պարոն Խաչատրյանին Ազգային հերոսի կոչում են շնորհում, և անցնում է դրանից 4.5 տարի, այդ նույն գործողությունների համար մեղադրանք են առաջադրում ու կալանավորում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արմեն Անդրիկյանը։

Գեներալ-լեյտենանտի պաշտպանականը թիմը պնդում է՝ թե՛ Խաչատրյանի կալանավորումը, թե՛ նրան առաջադրված մեղադրանքը զուրկ են իրավական հիմքերից:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել