azatutyun.am: Բաքուն անհիմն ու անընդունելի է որակել Ադրբեջանի դեմ Ֆրանսիայի նախագահի վերջին պնդումները՝ դրանք որակելով «իրական փաստերը խեղաթյուրող սադրիչ հայտարարություններ»։
Հունվարի 6-ին Էմանյուել Մակրոնը Ելիսեյան պալատում, դեսպանների համաժողովի ժամանակ, խոսելով սպառնալիքներից որոնց բախվում են ժողովրդավարությունները, հայտարարել է, որ վերջին տարիներին Ռուսաստանը մեծացրել է ագրեսին եվրոպացիների և մոլորակի մի զգալի մասի նկատմամբ՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Ռուսաստանը փոխել է Հայաստանի նկատմամբ իր դաշնակցային հարաբերությունն ու աջակցել Ադրբեջանի գործողություններին։
Մակրոնը նաև ասել է, որ Ֆրանսիան, վերջին ամիսներին Ադրբեջանի կողմից ենթարկվել է անընդունելի միջամտության իր անդրծովյան տարածքների մեծ մասում և հատկապես Նոր Կալեդոնիայում, մասնավորապես, միջազգային իրավունքն ու Հայաստանը պաշտպանելու համար։
Արձագանքելով՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն ասել է, թե «պատերազմն Ադրբեջանը մղել է իր ինքնիշխան տարածքներում՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան՝ բացառապես Հայաստանի կողմից օկուպացիային վերջ դնելու նպատակով»։
«Այժմ երբ տարածաշրջանում ի հայտ են եկել խաղաղության իրական պայմաններ, մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունն իր իսկ տարածքների նկատմամբ, Հայաստանին նախապատրաստում են ռևանշիզմի և զինում այս երկրին», - հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան՝ Փարիզին մեղադրելով ոչ կոմպետենտ արտաքին քաղաքականություն վարելու համար։
Ադրբեջանը պահանջել է Ֆրանսիայից՝ «վերջ տալ խաղաղությանը չծառայող ու տարծաշրջանում կայունությունը խաթարող քայլերից»։
comment.count (0)