1lurer.am: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման չեղարկել է իր այցը Վրաստան։
«Քննարկումներից և մանրակրկիտ դիտարկումից հետո ես որոշել եմ հետաձգել իմ այցը Վրաստան մինչ այն պահը, երբ ԵԱՀԿ ԽՎ ներգրավվածությունն ամենաարդյունավետը կլինի։ Մենք պատրաստ ենք լսել բոլորի ձայները և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ընտրական առաջարկների կատարման գործում աջակցություն առաջարկել»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Կաուման։
Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահը նամակներով դիմել էին Կաումային՝ քննադատելով նախատեսված այցը, նշելով, որ Վրաստանի իշխող կուսակցությունն այն օգտագործելու է որպես «իշխանության լեգիտիմացում»։
comment.count (0)