Մեկանգամյա տոմսերը սպառվում են ձեռք բերումից հետո 3 օրվա ընթացքում․ Սուրեն Գրիգորյան
 |factor.am|
18:29 - 08 հունվարի, 2025

Մեկանգամյա տոմսերը սպառվում են ձեռք բերումից հետո 3 օրվա ընթացքում․ Սուրեն Գրիգորյան |factor.am|

factor.am: «Մեկանգամյա տոմսերը սպառվում են ձեռք բերումից հետո 3 օրվա ընթացքում, և չի ենթադրվում, որ պետք է երկարաժամկետ լինեն մեկ ուղևորության դեպքում»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով տրանսպորտի QR կոդերի վավերականության ժամկետին, որն ավագանու որոշմամբ նվազեցվել է՝ սահմանվելով 3 օր։

«Այն վիճակագրությունը, որը մենք ունենք, փաստում է, որ մեկանգամյա տոմսերը հիմնականում սպառվում են ձեռքեբերումից հետո 3 օրվա ընթացքում և ամենևին չի ենթադրվում, որ դրանք կարող են երկարաժամկետ լինել, երբ խոսքը մեկ ուղևորության մասին է։ Միասնական տոմսային համակարգին ամբողջովին անցնելուց հետո այդ խնդիրը կլուծվի։ 100 դրամի երթևեկության տարբերակն անցումային շրջանի համար էր թողնվել՝ մինչև փետրվարի 1-ը։ Փետրվարի 1-ին այդ խնդիրը չի լինելու։ Այդ օրը նախատեսվում է, որ մարդիկ երկարաժամկետ տոմսային պրոդուկտներ պետք է ունենան»,- ասաց Գրիգորյանը։

Փոխքաղաքապետը նաև նշեց, որ քաղաքացիներն էլ կարող են բջջային հավելվածով ստուգել, որ, օրինակ՝ նույն Բեռլինում մեկ ուղևորության տոմսի վավերականության ժամկետը գնման պահից 2 ժամ է՝ նույնիսկ 4 օր էլ չի, ինչպես մեզ մոտ է։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել