Amnesty International-ը Բաքվին կոչ է անում ազատ արձակել COP29-ից հետո ձերբակալված լրագրողներին
 |azatutyun.am|
17:13 - 10 հունվարի, 2025

Amnesty International-ը Բաքվին կոչ է անում ազատ արձակել COP29-ից հետո ձերբակալված լրագրողներին |azatutyun.am|

azatutyun.am: Amnesty International (Ամնեսթի ինտերնեյշնլ) հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել COP29-ից հետո ձերբակալված լրագրողներին և առաջարկում է այդ կոչին միանալ նաև ցանկացողներին՝ նամակ ուղարկելով Ադրբեջանի նախագահին։

Դեկտեմբերի 6-ին՝ Բաքվում տեղի ունեցած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP29 համաժողովից հետո, Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են յոթ լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների՝ «մաքսանենգության» կեղծ մեղադրանքներով, որով նրանց սպառնում է 5-8 տարվա ազատազրկում:

Նրանց կամայական կալանավորումն ու հետապնդումը հաշվեհարդար է լրագրողական աշխատանքի համար և մասն է քննադատությունը լռեցնելու համար կառավարության կողմից կիրառվող ճնշումների, որ ահագնացել են մոտ մեկ տարի առաջ, նշում է իրավապաշտպան կազմակերպությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել