Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։
Վեհափառ հայրապետը շնորհավորական նամակ է հղել Ժոզեֆ Աունին՝ ողջունելով Լիբանանի նախագահի պաշտոնում նրա ընտրվելը և ընդգծելով, որ այդ ընտրությամբ նոր էջ է բացվում Լիբանանի ժամանակակից պատմության մեջ։
Վեհափառ Հայրապետը վստահեցրել է նախագահին, որ Լիբանանի հայ առաքելական համայնքը մնում է նրա կողքին՝ աջակցելու ու մասնակցելու Լիբանանի վերականգնմանը նպաստող բոլոր աշխատանքներին:
comment.count (0)