civilnet.am: Առաջին բանը, ինչ մարդիկ հունվարի 1-ին տեսնում են՝ ինչ-որ կիսատ-պռատ աշխատող գծեր. հունվարի 13-ին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նաև հետաքրքրվեց, թե քանի վարորդների կարիք ունի «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն։ Ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բեգլար Կիրակոսյանը հայտնեց, թե 225 վարորդների պակաս կա։ Այս հայտարարությունը զայրացեց Ավինյանին։ Քաղաքապետը մեղադրեց ընկերությանը գործընթացը ոչ պատշաճ իրականացնելու համար՝ նշելով, որ պետք է նախապես սկսեին վարորդների հերթագրումն ու աշխատանքի ընդունումը, որպեսզի հունվարի 1-ից համակարգը պատրաստ լիներ։
«Մենք նոյեմբերից ավտոբուսները փաստացի ունենք, գիտենք՝ հունվարից ինչ ուղղություններով և ինչ գծեր ենք փոխարինելու։ Այս ամենով հանդերձ, մենք ունենք հավաքագրման խնդիր։ Ինչո՞ւ պիտի քաղաքապետարանում բոլորով ավտոբուսի վարորդ փնտրենք։ Սա ձեր պարտականությունն է եղել։ Առավելագույնը 30 տոկոս պակաս կա վարորդների։ Մարդիկ հունվարին պետք է տեսնեին լավ որակ, ի՞նչ են տեսնում նրանք․ փոխարինված գծերում ժամերով սպասում են։ Հետո էլ ասում ենք՝ ժողովուրդ ջան, գիտեք, մի հատ էլ հլը միասնական տոմսային համակարգի անցեք, որ մի քիչ էլ ավելի սպասեք։ Հունվարի վերջով մենք այս ցուցանիշն էականորեն պիտի բարելավված լինենք», – ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ «Երևան ավտոբուսի» էլեկտրոնային շտեմարանը ևս անհասկանալի է և թերություններով լի։
comment.count (0)