Քաղաքապետարանը ավտոբուսների վարորդների համար զուգարանների խնդիրն առ այսօր չի լուծել
 |civilnet.am|
11:49 - 13 հունվարի, 2025

Քաղաքապետարանը ավտոբուսների վարորդների համար զուգարանների խնդիրն առ այսօր չի լուծել |civilnet.am|

civilnet.am: Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն, առ այսօր չի լուծել ավտոբուսների վարորդների համար նախատեսված զուգարանների խնդիրը։ Այս մասին պարզ դարձավ քաղաքապետարանի հունվարի 13-ի գործակարգավարական նիստի քննարկումից։

Դեռ 2024-ի դեկտեմբերի 3-ին ավտոբուսների վարորդները գործադուլ էին արել՝ մի քանի պահանջ առաջադրելով քաղաքային իշխանությանը։ Դրանցից մեկը երթուղիների վերջնակետերում հասարակական զուգարանների ապահովումն էր։ Այսօր, սակայն, պարզվեց, որ այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի պաշտոնյաներից հետաքրքրվեց, թե ինչ է իրականացվել այդ ուղղությամբ։ Ի պատասխան՝ ընկերության ներկայացուցիչ Էդուարդ Այվազյանը հայտնեց. «Մինչև հունվարի վերջ կլինի»։ Քաղաքապետի ճշտող հարցին ի պատասխան նա կրկնեց նույն ժամկետը։

«Բոլոր կետերում, որտեղ կարիք ունենք, այդ զուգարանները կունենա՞նք», – հետաքրքրվեց Ավինյանը՝ խնդրելով ևս մեկ անգամ վստահեցնել, որ մինչև հունվարի վերջ կլինի։ Ի պատասխան՝ այս անգամ Էդուարդ Այվազյանն ասաց՝ «փորձենք»։

Այնուհետև պարզվեց, որ ընկերությունն անգամ մրցութային փուլը չի սկսել։ Այն ընդամենը երեքշաբթի օրն են նախատեսում մեկնարկել։ Ավինյանն էլ կատակեց. «Էդ գնաց, մրցույթը՝ դրիմ» (ակնարկելով «Կարգին հաղորդման» հայտնի՝ «Պատուհանը դրի՛» դրվագը – Գ․Թ․)։

Ավինյանը փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին խնդրեց մրցույթը սեղմ ժամկետներում կազմակերպել, քանի որ վարորդներին խոսք են տվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել