ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն |news.am|
12:38 - 13 հունվարի, 2025

ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն |news.am|

news.am: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ հայտարարվել է խիստ նկատողություն։ ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Նարեկ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին արդարադատության նախարարության միջնորդությունը։

ԲԴԽ անդամներ Կարեն Թումանյանը և Երանուհի Թումանյանցը դեմ են քվեարկել տույժի տեսակին՝ կողմ քվեարկելով լիազորությունների դադարեցմանը։

«Դատավորը պարտավարություն ունենալով եզրափակիչ դատական ակտերի կայացումից հետո ոչ ուշ, քան 5 օրում դրա պատճեները հանձնել դատավարության կողմերին, չի կատարել և ավելի քան 40 քրեական գործով դատական ակտերի կայացումից 13 օրից մինչև 1 տարի 1 ամիս անցնելուց հետո  միայն դրանք հանձնել է  առաքման, արդյունքում դատավորը խախտել է դատավարական իրավունքի վերաբերելի նորմեր, ինչն էլ իր հերթին հանգեցրել է  դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտման՝ դրսևորելով դատական իշխանությունը վերկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվացեզնող վարքագիծ»,- որպես պարզաբանում՝ ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել