«Մայր Հայաստան» խմբակցությունը Երևանի ավագանու արտահերթ նիստ կգումարի
 |factor.am|
18:59 - 13 հունվարի, 2025

«Մայր Հայաստան» խմբակցությունը Երևանի ավագանու արտահերթ նիստ կգումարի |factor.am|

factor.am: Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ավագանու արտահերթ նիստ գումարելու համար։ Խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ 22 ստորագրության փոխարեն հավաքել են 23 ստորագրություն։

 «Արտահերթ նիստ հրավիրելու օրակարգում թիվ մեկ խնդիրն է կասեցնել տրանսպորտի թանկացումը, որն այս քաղաքային՝ ինը տոկոսանոց իշխանություններն ուզում են հրամցնել ժողովրդին՝ մի նոր բեռ ավելացնելով նրանց ուսերին»,- նշել է ավագանու ընդդիմադիր անդամը։

Ավագանու արտահերթ նիստը նշանակված է հունվարի 21-ին՝ ժամը 10։00-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել