Զելենսկին պատրաստ է 2 հյուսիսկորեացի զինվորին փոխանակել ուկրաինացի ռազմագերիների հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանում պահվող ուկրաինացի ռազմագերիների հետ փոխանակել երկու հյուսիսկորեացի զինվորին, որ գերի են ընկել Կուրսկի շրջանում։

Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել այս առաջարկը։

Ուկրաինայի Անվտանգության ծառայության հայտարարության համաձայն՝ գերեվարված զինվորներն այս պահին գտնվում են Կիևում։ Նրանք խոսում են միայն կորեերեն և հարցաքննվում են հարավկորեական հետախուզության աշխատակիցների օգնությամբ։

Ըստ ուկրաինական կողմի՝ զինվորներից մեկի մոտ ռուսական փաստաթղթեր են հայտնաբերվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով