ՏԿԵ նախարարն ընդունել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
21:02 - 13 հունվարի, 2025

ՏԿԵ նախարարն ընդունել է Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին նախարարը գրել է Ֆեյսբուքի էջում:
 
«Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին։
Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը և անդամ Ռուստամ Բաքոյանը։
 
Ողջունել եմ հյուրերին և ընդգծել, որ Հայաստանը հարուստ օրակարգ ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ»։
 
Նախարարը նաև նշել է, որ այս տարիներին մեծ ծավալի համատեղ աշխատանք է կատարվել, և պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը բոլոր ոլորտներում։
«Առանձնակի կարևորել եմ հատկապես էներգետիկ և ճանապարհաշինության ոլորտներում առկա համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
 
Քննարկել ենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- նշել է Խուդաթյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել