Այս տարի կվերանայենք Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձը. Ավանեսյան |1lurer.am|
11:03 - 14 հունվարի, 2025

Այս տարի կվերանայենք Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձը. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Այս տարի կվերանայենք Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձը: 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարն անդրադարձավ նաև ծառայության բերած փոփոխություններին:

«2024-ին Հայաստանի հյուսիսային հատվածն արդեն սպասարկում ենք Գյումրու նորաստեղծ օպերացիոն կառավարման կետից: Այս տարվա ընթացքում ամբողջ հանրապետությունը կընդգրկվի այս միասնական ծառայության շրջանակներում: Օպերատիվ կառավարման նոր կենտրոնի աշխատանքները՝ վերանորոգման և հագեցման,այս տարի արդեն մեկնարկել են»,- ասաց նա և հավելեց՝ ծառայության գործունեության արդյունքում միջինում 4 րոպեով կրճատվել է կանչի ժամանակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել