2024-ին և այս տարի Հայաստանում մետավիրուսի դեպքեր դեռևս չենք արձանագրել. Ավանեսյան |1lurer.am|
11:37 - 14 հունվարի, 2025

2024-ին և այս տարի Հայաստանում մետավիրուսի դեպքեր դեռևս չենք արձանագրել. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: 2023 թվականից արդեն իսկ արձանագրել ենք մետավիրուսի հետ կապված խնդիր Հայաստանում: 2024 թվականին դեպքեր չենք ունեցել: 2024 թվականի ընթացքում՝ ձմռանը, և այս տարի դեռևս չենք արձանագրել դեպքեր Հայաստանում: 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Օպերացիոն կառավարման հանձնախումբն իրականացնում է ամենօրյա մոնիտորինգ, թե ինչ իրավիճակ է Հայաստանում, տարածման ինչպիսի ռիսկեր ունենք Հայաստանում, բայց ընդհանուր առմամբ այս պահին թե՛ սուր շնչառական վարակների առումով, թե՛ քովիդի, գրիպի առումով ունենք միջին իրավիճակ. այս պահին որևէ անհանգստացնող խնդիր չունենք: Բայց պետք է հասկանանք, որ ընդհանուր առմամբ սեզոնային ակտիվությունը՝ ռիսկը ավելանալու [վտանգ] կա, և պետք է ուշադիր կերպով բոլոր հարցերին արձագանքենք»,- ասաց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել