Մոր և մանկան  առողջության պահպանման առումով Հայաստանում գրանցվել է  մեծ առաջընթաց. Ավանեսյան |armenpress.am|
12:05 - 14 հունվարի, 2025

Մոր և մանկան առողջության պահպանման առումով Հայաստանում գրանցվել է մեծ առաջընթաց. Ավանեսյան |armenpress.am|

armenpress.am: Մոր և մանկան  առողջության պահպանման առումով Հայաստանում գրանցվել է  մեծ առաջընթաց. թե՛ մայրական, թե՛ մանկական մահացության դեպքեր նվազել են:

Այս մասին 2024-ի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտնեց  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ այս ուղղությամբ 2024 թվականին բավական մեծ աշխատանքներ են իրականցվել: 

Նախարարի խոսքով՝ առաջիկայում այս մասով կամփոփվեն և  կներկայացվեն  արդյունքներն ու ձեռքբերումները: 

«Երբ այդ թվերը ներկայացվեն, ինքներդ էլ կտեսնեք մոր և մանկան  առողջության պահպանման ուղղությամբ բարելավումները, ինչն ամենակարևոր ձեռքբերումն է: 

Ունենք նաև վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ծրագրի ընդլայնում, ինչի արդյունքում նախորդ տարի  ծնունդների մեծ թիվ ենք գրանցել: Ինչպես նաև երկրորդային անպտղությանն ենք արդեն անդրադառնում, ինչը կարող եմ ասել, որ զարգացած երկրների համար նույնպես համարվում է բավական շռայլ ծրագիր: Մենք հասկանում ենք, որ Հայաստանի դեմոգրաֆիական   խնդիրներին արձագանքելու և ռազմավարության շրջանակներում արդյունքի հասնելու  համար այս ծրագիրը չափազանց կարևոր է»,- ասաց Ավանեսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել