Վաշինգտոնում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը։ Այն ստորագրեցին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Փաստաթղթի ստորագրումից առաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես եկավ ելույթով, որտեղ նշեց, որ Հայաստանը խորապես գնահատում է ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը Հայաստանի անկախությանն, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ: Նախարարը հայտնեց նաև , որ Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»՝ հավելյալ ընդգծելով մեր նվիրվածությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին:
comment.count (0)