lragir.am։ Այսօր՝ ժամը 11:00-ին Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կսկսի գրավոր ընթացակարգով քննել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Այսինքն՝ ՍԴ-ն պետք է որոշի՝ որպես նախագահ լինելով անձեռնմխելի՝ Քոչարյանին մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը հակասահմանադրական է, թե՞ ոչ:
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, հիշեցնենք, երեկ դատարանի երեք անդամների կողմնակալության հարցն էր բարձրացրել, որ նրանք չեն կարող նիստին մասնակցել: Այդ թվում է նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Բայց ՍԴ-ն Վահե Գրիգորյանի այս միջնոդրությունը չէր քննել:
Հիշեցնենք, որ Քոչարյանի դիմումի քննությունը նշանակված էր օգոստոսի 29-ին, սակայն Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ հետաձգել էր քննությունը մինչև սեպտեմբերի 3-ը՝ լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտության հիմնավորմամբ:
comment.count (0)