Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել Ջալալ Հարությունյանի նկատմամբ
 |1lurer.am|
19:50 - 15 հունվարի, 2025

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել Ջալալ Հարությունյանի նկատմամբ |1lurer.am|

1lurer.am: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ:

Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել են ԲԴԽ-ից: Նա մեղավոր է ճանաչվել 44-օրյա պատերազմի՝ ռազմական դրության ժամանակ՝ 2020 թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Թե ինչ պատժի կդատապարտվի գեներալ-լեյտենանտը, հայտնի կլինի առաջիկայում:

Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանի ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու հետևանքով Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող է զոհվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել