Նեթանյահուն մեղադրել է «Համաս»-ին գործարքի որոշ կետերից ետ կանգնելու մեջ, «Համաս»-ից հերքում են
13:13 - 16 հունվարի, 2025

Նեթանյահուն մեղադրել է «Համաս»-ին գործարքի որոշ կետերից ետ կանգնելու մեջ, «Համաս»-ից հերքում են

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է «Համաս»-ին գործարքի որոշ կետերից ետ կանգնելու մեջ՝ նշելով, որ Իսրայելի կառավարությունը չի վավերացնի այն: Այս մասին հայտնում է Aljazeera-ն։ 

««Համաս»-ը հրաժարվում է միջնորդների և Իսրայելի մասնակցությամբ կնքված համաձայնագրի մի շարք մասերից՝ փորձելով վերջին րոպեներին նոր զիջումներ կորզել: Իսրայելի կառավարությունը չի վավերացնի գործարքը, մինչ միջնորդները չտեղեկացնեն, որ «Համաս»-ը ընդունել է համաձայնագրի բոլոր կետերը»,- հայտարարել է Նեթանյահուն:

 «Համաս»-ի պաշտոնյա Իզզաթ ալ Ռեշիքը իր հերթին Իսրայելի վարչապետի հայտարարությունից հետո հայտարարել է, որ իրենք հավատարիմ են Գազայում հրադադար հաստատելու համաձայնագրին, որը ձեռք է բերվել միջնորդների օգնությամբ: Այդ մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում:

Հիշեցնենք, որ Իսրայելն ու «Համասը» պատերազմը դադարեցնելու համաձայնություն էին ձեռք բերել։

Կողմերի միջև 6 շաբաթյա հրադադարի պայմանավորվածություն պետք է լիներ, որը կներառեր նաև գերիների փոխանակում, Գազայից իսրայելական ուժերի աստիճանաբար դուրսբերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել