Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։
Կրեմլում նախատեսված են Իրանի եւ ՌԴ նախագահների բանակցություններ, որից հետո կողմերը կստորագրեն Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր:
Ավելի վաղ թե՛ իրանական, թե՛ ռուսական կողմից հայտարարել են, որ համաձայնագիրն ուղղված չէ որևէ այլ երկրի դեմ։
«Այս համաձայնագիրը, ինչպես, ի դեպ, Հյուսիսային Կորեայի հետ մեր համաձայնագիրը, ուղղված չէ որևէ երկրի դեմ և ունի կառուցողական բնույթ՝ ամրապնդել Ռուսաստանի և Իրանի կարողությունները աշխարհի տարբեր մասերում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
comment.count (0)