Այսօր Ադրբեջանում մեկնարկում են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների դատավարությունները

Այսօր Ադրբեջանում մեկնարկում են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների դատավարությունները

Այսօր Ադրբեջանի Հովսան քաղաքի դատարանում մեկնարկում են Բաքվում կեղծ մեղադրանքներով պահվող 15 անձի, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի դատավարությունները:

Այս մասին հայտնում է ադրբեջանական Report-ը՝ նշելով, որ Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի, Դավիթ Ալավերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Վասիլ Բեգլարյանի և Էրիկ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործերով կանցկացվի նախնական նիստ:

Ըստ աղբյուրի՝ դատարանը քննելու է ընդհանուր 2548 դրվագ։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ դատաքննությունը կընթանա դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Այս պահին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է՝ հայ գերիներին ազատ արձակելու պահանջով:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն