Իսրայելը բանտից կազատի 2000 պաղեստինցու՝ 33 պատանդի դիմաց
 |shantnews.am|
13:00 - 17 հունվարի, 2025

Իսրայելը բանտից կազատի 2000 պաղեստինցու՝ 33 պատանդի դիմաց |shantnews.am|

shantnews.am: Իսրայելը 33 իսրայելցի պատանդների դիմաց կազատի մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալների՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ հրադադարի և պատանդների փոխանակման գործարքի առաջին փուլում։ Այդ մասին հունվարի 17-ին հայտնել է Jerusalem Post թերթը:

Համաձայնագրի առաջին փուլում, որը կտևի 42 օր, ՀԱՄԱՍ-ը կազատի Գազայի հատվածում պահվող 33 իսրայելցի պատանդների՝ սկզբում կանանց և երեխաներին, այնուհետև կին զինվորներին, 50-ից բարձր տղամարդկանց և երիտասարդներին, որոնք ճանաչվել են որպես «մարդասիրական պատանդներ»: Դրա դիմաց Իսրայելը ազատ կարձակի ՀԱՄԱՍ-ի շուրջ 2000 անդամի, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտված շուրջ 250 պաղեստինցիների։

Պարբերականը պարզաբանել է, որ «2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի տարածքի վրա հարձակմանը մասնակցած ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներից ոչ ոք ազատ չի արձակվի համաձայնագրի շրջանակներում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել