azatutyun.am: Բանտում մահացած ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի փաստաբանները՝ Իգոր Սերգունինը, Ալեքսեյ Լիպցերը և Վադիմ Կոբզևը այսօր դատապարտվեցին համապատասխանաբար՝ երեքուկես, հինգ և հինգուկես տարվա ազատազրկման։ Ռուսական դատարանը նրանց մեղավոր ճանաչեց «ծայրահեղական խմբավորմանը պատկանելու» համար։
«Սպասելի էր», - դռնփակ դատական նիստից հետո հայտարարեցին Նավալնիի փաստաբանները։
«Այս ամենը շատ տխուր է, բայց մենք կանգ չենք առնելու, առաջ ենք շարժվելու», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեքսեյ Լիպցերի փաստաբան Անդրեյ Օրլովը։
Կրեմլի կոշտ քննադատ ընդդիմադիր Նավալնին մահացել է Արկտիկայի բանտային գաղութում 2024 թվականի փետրվարին՝ կասկածելի հանգամանքներում: Նրա համախոհներն ասում են, որ նա սպանվել է, ամենայն հավանականությամբ, Կրեմլի հրամանով, ինչը Ռուսաստանի իշխանությունները հերքում են:
comment.count (0)