azatutyun.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը կհանդիպի Բաքվի իր գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ։
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ օրակարգում տարածաշրջանային հարցեր են, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, նաև իրավիճակը Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում։
Նախատեսված է Թուրքիայի արտգործնախարարի հանդիպումը նաև նախագահ Իլհամ Ալիևի հետ։
comment.count (0)