Դատարանը Գարիկ Գալեյանին դատապարտեց 2 տարի ազատազրկման. փաստաբան
 |arm.sputniknews.ru|
17:03 - 17 հունվարի, 2025

Դատարանը Գարիկ Գալեյանին դատապարտեց 2 տարի ազատազրկման. փաստաբան |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը` Գարիկ Գալեյանին, դատապարտել է 2 տարի ազատազրկման։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Դատավոր Մասիս Մելքոնյանն հրապարակել է դատավճիռը՝ հաշվակցելով Գալեյանի՝ նախաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 6 ամիս 27 օր ժամկետը, վերջնական պատիժ է նշանակվել 1 տարի 6 ամիս ժամկետը։

«Դատարանը միևնույն ժամանակ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեց տնային կալանքը, մինչև որ վճիռը օրինական ուժի մեջ կմտնի։ Դատաքննության ընթացքում Գալեյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր տնային կալանքով՝ համակցված գրավով, ապա վարչական հսկողությամբ»,– ասաց փաստաբանը։

Փաստաբանը բացատրեց` սա ենթադրում է, որ դատավճիռը ստանալուց հետո Գարիկ Գալոյանի նկատմամբ կկիրառվի տնային կալանք, իսկ եթե դատավճիռը մնա օրինական ուժի մեջ վերադաս ատյաններում, ապա նաև կազատազրկվի։

Նա հայտնեց, որ պատրաստվում են բողոքարկել դատավճիռը։

Գալեյանը մեղադրվում է խուլիգանության ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։

Հիշեցնենք` 2023 թ. սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Գալեյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Սեպտեմբերի 9–ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, և Գալեյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը։

Դրանից հետո փաստաբանը հայտնել էր, որ Գալեյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց: Սակայն, չնայած դրան, Վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 9-ին մերժեց նրա փաստաբանների միջնորդությունը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

Ավելի ուշ նրա խափանման միջոցը փոխվեց, ընտրվեց տնային կալանքը։ Փետրվարի 21-ին դատարանը տնային կալանքը երկարաձգեց ևս երկու ամսով։ Դատավոր Մասիս Մելքոնյանն հրապարակել է դատավճիռը՝ հաշվակցելով Գալեյանի՝ նախաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 6 ամիս 27 օր ժամկետը, վերջնական պատիժ է նշանակվել 1 տարի 6 ամիս ժամկետը։

«Դատարանը միևնույն ժամանակ Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառեց տնային կալանքը, մինչև որ վճիռը օրինական ուժի մեջ կմտնի։ Դատաքննության ընթացքում Գալեյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր տնային կալանքով՝ համակցված գրավով, ապա վարչական հսկողությամբ»,– ասաց փաստաբանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել